Կարևոր իրադարձություններ

Թաիլանդի՝ օրերս վախճանված նախկին վարչապետն իր ամբողջ կարողությունն աղքատներին է կտակել

27 Մայիս, 2019 20:56
Թաիլանդի՝ օրերս վախճանված նախկին վարչապետն իր ամբողջ կարողությունն աղքատներին է կտակել

Թաիլանդի նախկին վարչապետ, բանակի նախկին հրամանատար և երկրի Գաղտնի խորհրդի ղեկավար Պրեմ Տինսուլանոնդան, որը վախճանվել է 98 տարեկան հասակում, իր ամբողջ կարողությունն աղքատներին է կտակել։ Այս մասին հաղորդումէ Bangkok Post-ը։ 

Տինսուլանոնդայի օգնականի խոսքով՝ հանգուցյալը ցանկացել է իր բոլոր ակտիվները նվիրաբերել այնպիսի ծրագրերի, որոնք միտված են Թաիլանդի ամենաաղքատ խավերի կյանքի մակարդակի բարձրացմանը։ 

Նա հարժարվել է նվիրաբերված դրամական միջոցների քանակը նշելուց, սակայն ասել է, որ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։

Հիշեցնենք, որ Տունսուլնոնդան վախճանվել էր մայիսի 25-ին մայրաքաղաք Բանգկոկի հիվանդանողներից մեկում։ Մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել։ 

 

Լրահոս

Դիտել ավելին