Կարևոր իրադարձություններ

Բերլուսկոնին անցել է Եվրախորհրդարան

27 Մայիս, 2019 20:03
Բերլուսկոնին անցել է Եվրախորհրդարան

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ընտրվել է Եվրախորհրդարանում, հաղորդում է La Repubblica պարբերականը:

Նա անցել է իր «Առաջ, Իտալիա» (Forza Italia) կուսակցությունով: Ընտրությունների արդյունքների համաձայն՝ Բերլուսկոնին հավաքել է ձայների 8,78%-ը (Եվրախորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է հաղթահարել 4% շեմը), հաղորդում է «ՌԲԿ»-ը:

Պարբերականը նշում է, որ Բերլուսկոնին գլխավորել է Forza Italia-ի ցուցակները 5 շրջաններից 3-ում:

La Repubblica-ն հիշեցնում է, որ եվրապատգամավորի կարգավիճակով Բերլուսկոնիի առաջին ժամկետը չէ: Նա Եվրախորհրդարանում ներկայացնում էր Իտալիան 1999-2001 թվականները:

Բացի այդ, 5 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերին, Բերլուսկոնին զրկվել է Իտալիայի սենատի խորհրդարանական լիազորություններից, իսկ այժմ նա անցել է խորհրդարան Բրյուսելում:  

«Մենք նախկինի պես անփոխարինելի ենք, առանց Forza Italia-ի աջ կենտրոնակնները պարտվում են»,- արդյունքների հրապարակումից հետո ասել է Բերլուսկոնին:  

 

Լրահոս

Դիտել ավելին