Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում Պորոշենկոյի դեմ հերթական դատական հայցն է ներկայացվել

27 Մայիս, 2019 19:12
Ուկրաինայում Պորոշենկոյի դեմ հերթական դատական հայցն է ներկայացվել

Ուկրաինայում ևս մեկ դատական հայց է ներկայացվել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ, գրում է РИА Новости-ն՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին տեղակալ, փաստաբան Անդրեյ Պորտնովին հղումով։ 

Այս անգամ Ուկրաինայի նախկին նախագահը մեղադրվում է դատական իշխանության ուզուրպացիայի համար, ընդ որում՝ սա Պորոշենկոյի դեմ ներկայացվող արդեն 4-րդ դատական հայցն է։

Անցած շաբաթ նրան կրկին մեղադրել էին պետական դավաճանության համար՝ կապված Կերչի նեղուցի միջադեպի հետ։ Խոսքը 2018թ. նոյեմբերի 25-ի դեպքերի մասին է, երբ Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերը Կերչի նեղուցի տարածքում Սևից անցում էին կատարել դեպի Ազովի ծով:

Ավելի ուշ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Պորոշենկոն կասկածվում է իշխանության չարաշահման համար։

 

Լրահոս

Դիտել ավելին