Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանի դիսերտացիայում գրագողության հետքեր չկան. Հովհաննես Հովհաննիսյան

27 Մայիս, 2019 17:03
Տարոն Մարգարյանի դիսերտացիայում գրագողության հետքեր չկան. Հովհաննես Հովհաննիսյան

Այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովում քննարկվում է գրագողության հարցը: Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ այս հարցը միշտ իրենց ուշադրության կենտրոնում է եղել.«Շահարկվում էր Տարոն Մարգարյանի դիսերտացիայի թեման: Մեզ ասում էին՝ ինչո՞ւ չեք անդրադառնում: Ասեմ, որ անդրադարձ եղել է, բայց, երբ աշխատանքի մեջ գրագողության հետքեր չկան, մենք չենք կարող մեղադրանք ներկայացնել մարդուն, երբ չկա կոնկրետ փաստ, որքան էլ մենք ասենք, թե դա ուրիշ մարդ է գրել»:
Հովհաննիսյանը նշեց, որ կապ չունի, թե նախկին իշխանությունների օրոք է եղել, թե՝ այժմ.«Պետք է կանխել գրագողության բոլոր դեպքերը»: 
Հովհաննիսյանը բոլոր բուհերի ղեկավարներին հորդորեց ներդնել հակապլագիատ գործիքներ.«Որոնք ուսանողին կսովորեցնեն չարտագրել և չգողանալ ուրիշի մտքերը»: Պատգամավորը հիշեց, որ վերջերս մեկը շատ լավ խոսքեր էր ասել.«Գրագողությունը սկսում է ծնողներից, երբ ծնողը գրում է երեխայի փոխարեն շարադրություն՝ զրկելով երեխային քննական մտածելակերպից»: ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն էլ ժպիտով նշեց, որ ինքն է խոսքերի հեղինակը:

 

Լրահոս

Դիտել ավելին