Կարևոր իրադարձություններ

Երևանում հողով բեռնված «Կամազ»-ը շրջվել է՝ փլուզելով հարակից պարիսպը

27 Մայիս, 2019 15:48
Երևանում հողով բեռնված «Կամազ»-ը շրջվել է՝ փլուզելով հարակից պարիսպը

Մայիսի 27-ին, ժամը 12:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Արմենիկում» կլինիկական կենտրոնի ետնամասում հողով բեռնված ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ամառանոցային 1-ին փողոցի տներից մեկի դիմաց «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված 8 խմ խճաքարով) կողաշրջվել է՝ փլուզելով ճանապարհի հարակից քարե պարիսպը (մոտ 80 քմ), մետաղյա արգելապատնեշը (մոտ 100 քմ), վնասել` հոսանքալարեր, մոտ 10 մ կոյուղագիծ և տներից մեկի գազատար խողովակը: Տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիները փակել են գազատար խողովակի փականը և դադարեցրել արտահոսքը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին