Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

«Նախկին իշխանությունները Բաքվում մրցաշարարերին մասնակցությամբ լեգիտիմացրել են Ադրբեջանի ռեժիմի PR»

27 Մայիս, 2019 15:06
«Նախկին իշխանությունները Բաքվում մրցաշարարերին մասնակցությամբ լեգիտիմացրել են Ադրբեջանի ռեժիմի PR»

Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշումը մեծ արձագանք է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ Բաքվում մայիսի 29-ին պետք է տեղի ունենա Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Արսենալի» հայ կիսապաշտպանը չի մեկնի Բաքու՝ «Արսենալի» և «Չելսիի» բազմաթիվ երկրպագուներ սկսեցին հետ վերադարձնել հանդիպման տոմսերը, իսկ սոցցանցերում ու լրատվամիջոցներում բարձրացվեց Մխիթարյանին դիվանագիտական անձնագիրը վերադարձնելու հարցը։ Ընդհուպ․ նախկին պատգամավորներից մեկը հանդես եկավ հրապարակմամբ, որտեղ նշել էր, որ Մխիթարյանն ավելին է անում Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու համար միջազգային հարթակներում, քան դիվանագետներն ու քաղաքական գործիչները։ 
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, սակայն, հայտնի ֆուտբոլիստին դիվանագիտական անձնագիրը վերադարձնելու հարցը բացարձակ շահարկում է համարում։ «Մենք պետք է հասկանանք, թե ինչի համար է անհրաժեշտ Հենոյին դիվանագիտական արձանգիր։ Ինչ է դա տալու Հենոյին՝ իբրև մարզիկ։ Հասկանալի է, որ դա որոշակի առումով նրա տեղաշարժն է հեշտացնելու։ Պարզ է, որ այդ անձնագիրը նաև անձեռնմխելիություն է տալիս կրողին, սակայն չեմ կարծում, որ այդ անձեռնմխելիությունը Մխիթարյանի համար անհրաժեշտություն է։ Նա անձեռնմխելիության խնդիր չունի, մարդը ֆուտբոլ է խաղում և ֆուտբոլ խաղալով Հայաստանի անունը հանրահայտեցնում է։ Այս առումով Մխիթարյանի դերը շատ կարևոր է։ Բայց մենք պետք է սկզբունք մշակենք, թե եթե մարդը լավ մարզիկ է ու Հայաաստանի անունը բարձր է պահում, սա հի՞մք է նրան դիվանագիտական անձնագիր տալու, թե ոչ»,-ասաց նա՝ հավելելով, որ անձանագիրը վերցնելուց հետո էլ որևէ խնդիր չկա Մխիթարյանի միջազգային դերակարտարման հետ։ Նա էլի շարունակում է լինել Մխիթարյանը, էլ շարունակում է ազատ տեղաշարժվել աշխարհում՝ «Արսենալի» հետ կամ առանց «Արսենալի»։ 
Փոխարենը՝ ըստ Բադալյանի՝ Մխիթարյանի հետ կապված դեպքը ցույց տվեց մի շարք բաներ, որոնք նախկինում էլ ակնհայտ էին։ Մասնավորապես, այս դեպքը առիթ է ուշադրություն սևեռելու այն համգամանքի վրա, թե ինչպես է Բաքուն Եվրոպայում ստանում նման հեղինակավոր մրցաշարեր անցկացնելու հնարավորություն, այն դեպքում երբ ակնհայտ է Բաքվի անհանդուրժող քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։ «Ինչպես է Բաքուն Ապրիյան պատերազմից հետո՝ գլուխ կտրելուց հետո Եվրոպայում ստանում նման բարձր մասշտաբի մրցաշար անցկացնելու հնարավորություն։ Հիմա հարց նախկին իշխող համակարգին․ ո՞ւր էր այդ համակարգը, երբ Բաքուն ստանում էր նման իրավունք, պարզ է չէ՞, որ այս իրավունքը Բաքուն երեկ կամ մեկ ամիս առաջ չի ստացել, ստացել է առնվազն 1 տարի առաջ։ Նման հնարավորություն երկրները ստանում են համապատասխան մթնոլորտի դեպքում։ Առաջ է գալիս մեկ այլ հարց ևս՝ Բաքվի անհանդուրժողականության մասին Հայաստանում գիտեի՞ն, թե՞ չգիտեին, երբ կայացնում էին որոշում մասնակցելու մեկ այլ մրցաշարի, որը ոչ այլ ինչ էր, քան Ադրբեջանի ռեժիմի PR։ Խոսքը Եվրոպայի` այսպես կոչված առաջին Օլիմպիական խաղերն էին, որ անցկացվում էին Բաքվում` 2015 թ-ի ամռանը։ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն իշխանության լուռ համաձայնությամբ կայացեց որոշում՝ մասնակցելու այդ խաղերին։ Հիմա հարց պետք է տալ Հայաստանի այդ ժամանակվա իշխող վարչակարգի ներկայացուցիչներին, ովքեր հիմա իրավամբ ասում են, որ Բաքվի դեմքը բացահայտվեց։ 2015 ամռանը Բաքվի դեմքը բացահայտվա՞ծ էր, թե՞ ոչ, երբ Հայաստանը որոշեց գնալ ու մասնակցել այդ Օլիմպիական խաղերին։ Այն դեպքում, որ դրանից առաջ՝ 2014 թ-ի նոյեմբերին Բաքուն խփել էր հայկական ինքնաթիռ և թույլ չէր տալիս նույնիսկ մեր զոհերի դիերը տեղափոխել դեպքի վայրից։ Դրանից առաջ՝ 2014 թ-ի օգոստոսին Բաքուն սանձազերծել էր Տավուշի դիվերսիոն պատերազմը և անընդհատ մարդասպանությամբ էր զբաղված մեր սահմանին։ Հիմա հարց՝ ովքե՞ր էին կայացրել 2015 թ-ի ալիևյան PR-ին մասնակցելու և դա լեգիտիմացնելու որոշում»,-ասաց Բադալյանը։ 
Նա ընդգծեց նաև, որ Մխիթարյանի Բաքու չմեկնելու վերաբերյալ ադրբեջանական մեկնաբանություններում շահարկվում է 2015 թ-ի հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում անցկացված Օլիմպիադային։ Նրանք նշում են, որ հայ մարզիկների անվտանգությունն ապահովված է եղել, նրանց ոչինչ չի սպառնացել, նրանք անգամ մեդաներ են նվաճել։ Մինչդեռ այդ Օլիմպիադայից մի քանի ամիս անց մենք ստացանք Ապրիլյան պատերազմը։ «Ադրբեջանի վարքագիծը բացարձակապես հակասում էր օլիմպիական սկզբունքներին։ Ինչպե՞ս կարելի էր որոշում կայացնել մասնակցել Ադրբեջանում անցկացված Օլիմպիադային, Հայաստանն առնվազն պետք բարձրաձայներ այդ մասին։ Այս առումով մենք շատ ժամանակ ենք կորցրել։ Հասկանալի է, որ Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են և Հայաստանը չի կարող կանխել նման որոշումները, սակայն անընդհատ բարձրաձայնել պարտավոր է»,-ընդգծեց քաղաքական մեկնաբանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին