Կարևոր իրադարձություններ

«Անկախ իմ անձնական սիմպատիաներից ես պարտավորված եմ զգում հարգալից վերաբերել դատական համակարգին»

27 Մայիս, 2019 13:19
«Անկախ իմ անձնական սիմպատիաներից ես պարտավորված եմ զգում հարգալից վերաբերել դատական համակարգին»

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում այսօր անդրադարձավ դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայտարարությանը, թե դատավորը հրաժարական կտա այն դեպքում, երբ հրաժարական կտա նաև Նիկոլ Փաշինյանը.«Ես չեմ կարող շրջանցել պարոն Ազարյանի թեման, որովեհտև վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իրադարձություններ են եղել, որոնք ինձ՝ որպես հանձնաժողովի նախագահի և պատգամավորի, հնարավորություն չեն տալիս դրա մասին չխոսելու»: 


Հայրապետյանն անդրադարձավ նաև Ազարյանի այն հայտարարությանը, որ իրեն պետք է քննեն երեկվա երեխաները.«Նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին և ինձ: Ես կարծում եմ, որ մեր հարգարժան դատավորը կասկած չունի, որ ես նույն ոճով կարող եմ պատասխանել: Բայց ես զերծ կմնամ այդ մակարդակի դաշտ տեղափոխվելուց: Ուղղակի հուսով եմ՝ իր հաջորդ հայտարարություններում պարոն Ազարյանը և մյուս դատավորներն ուղղակի կհիշեն դատավորների էթիկայի մասին: Կհիշեն, որ նմանօրինակ հայտարարությունները լեգիտիմ ընտրված խորհրդարանի նկատմամբ անարգանք է»:

Հանձնաժողովի նախագաը նշեց, որ այս մակարդակի պատասխանը ոչ միայն Ազարյանի նկատմամբ հարգանքից ելնելով է,այլև այն ինստիտուտի, որը ներկայացնում է Ազարյանը.«Անկախ իմ անձնական սիմպատիաներից ես պարտավորված եմ զգում հարգալից վերաբերել այդ կառույցին: Հուսով եմ՝ դատական համակարագի ներկայացուցիչներն իրենց խոսքում ավելի նրբանկատ և հավասարակշռված կլինեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին