Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում Լը Պենի «Ազգային միավորումը» եւ «Հառա՜ջ, հանրապետությունը» առաջատարներն են եվրաընտրություններում

27 Մայիս, 2019 11:37
Ֆրանսիայում Լը Պենի «Ազգային միավորումը» եւ «Հառա՜ջ, հանրապետությունը» առաջատարներն են եվրաընտրություններում

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններն անցել են երկրի երկու առաջատար քաղաքական ուժերի՝ Մարին Լը Պենի ընդդիմադիր «Ազգային միավորման» եւ «Հառա՜ջ, հանրապետություն» կառավարող կուսակցության մրցակցության նշանաբանով: Դրա հետ մեկտեղ այդ քվերարկության գլխավոր անակնկալը դարձել Է «կանաչների» կուսակցության երրորդ տեղը եւ ընտրողների մեծ ուշադրությունը բնապահպանության խնդրիների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ որոնք հրապարակել Է Elabe սոցիոլոգիական ծառայությունը, 52 տոկոս մասնակցության պայմաններում առաջատարն «Ազգային միավորումն» Է՝ 23,6 տոկոս ձայներով, երկրորդ տեղում Է «Հառա՜ջ, հանրապետությունը»՝ 22,4 տոկոսով: Երրորդ տեղն զբաղեցրել Է ձախ արմատական «Եվրոպա-Էկոլոգիա-«Կանաչներ» (EELV) կուսակցությունը՝ 12,9 տոկոսով: Չորրորդ տեղը «Հանրապետականներինն» Է՝ 8,4 տոկոս: «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, որը կոչ Է արել արձակել Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը), դա համարել Է նվազագույն բանը, որը կարող Է անել նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին