Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա՝ Կոտայքի մարզի «Նաիրի» ՃՇՇ-ում

27 Մայիս, 2019 11:30
Բողոքի ակցիա՝ Կոտայքի մարզի «Նաիրի» ՃՇՇ-ում

Այսօր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Նաիրի շին» բաժնետիրական ընկերության բակում են հավաքվել նշված ընկերության բալանսում գործող մի քանի ընկերությունների աշխատակիցներ, այդ թվում՝ «Ընդերքաբեր» «Նաիրի շին» ՃՇՇ-ի աշխատակիցները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ 

Բակում հավաքված քաղաքացիները պատմել են, որ «Նաիրի» ՃՇՇ-ի տնօրեն Յագոր Խերիմյանը պարբերաբար իրենց խաբում է և չի վճարում աշխատավարձը։

«Արդեն մի քանի օր է, համոզվել ենք, որ նա հերթական անգամ փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ։ Պատճառաբանում է, որ Կապի և տրանսպորտի նախարարությունը գումարը չի փոխանցել։ Այսօր էլ մեր հեռախոսազանգերին պատասխանեց, որ ինքը գտնվում է Երևանում՝ կապի նախարարությունում, և սպասում է, որպեսզի իրեն նախարար Հակոբ Արշակյանն ընդունի, որի ժամանակ ինքը ներկայացնելու է խնդիրներն ու հետո կվերադառնա և կպատասխանի, հավանաբար, դրական»,– ասել է աշխատողներից մեկը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն էլ ասել է, որ խնդրին ծանոթ են։ «Կապի և տրանսպորտի նախարարությունը մինչև այս տարվա մարտը իր պարտավորությունները նշված ընկերությանը կատարել է. ամբողջ գումարը փոխանցել ենք։ Թե ինչի՞ համար Խերիմյանը աշխատավարձերը չի տվել, դա արդեն մեր ոլորտը չէ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին