Կարևոր իրադարձություններ

Սևանի թերակղզու հարակից տարածքում մասնակի այրվել է վագոն-տնակ

27 Մայիս, 2019 10:44
Սևանի թերակղզու հարակից տարածքում մասնակի այրվել է վագոն-տնակ

Մայիսի 26-ին, ժամը 23:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու հարակից տարածքում այրվում է վագոն-տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:16-ին, մարվել՝ 00:51-ին:

Թերակղզուն հարակից լողափում այրվել է վագոն-տնակի փայտյա առաստաղը՝ մասնակի (մոտ 9 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին