Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայում բանտում անկարգությունների պատճառով զոհվել է 15 բանտարկյալ

27 Մայիս, 2019 10:37
Բրազիլիայում բանտում անկարգությունների պատճառով զոհվել է 15 բանտարկյալ

Մանաուսի Ամազոնաս նահանգի (մայրաքաղաք) բանտում անկարգությունների պատճառով կիրակի զոհվել է 15 բանտարկյալ։ Այս մասին, հղում կատարելով շրջանի հանրային անվտանգության վարչության տվյալներին, տեղեկացրել է Globo հեռուստաալիքը։

Ինչպես ճշտել են իրավապահները, միջադեպը տեղի է ունեցել կեսօրին մոտ, երբ թույլատրված է հարազատների այցելությունը։ Բանտի աշխատակիցներին հաջողվել է վերահաստատել կարգը հաստատությունում, փախուստի փորձ չի գրանցվել։ Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։ Բանտ այցելությունները ժամանակավորապես դադարեցված են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

2017-ի հունվարին այս նույն քրեակատարողական հաստատությունում տեղի ունեցավ խռովություն, ինչի հետեւանքով զոհվեցին 56 բանտարկյալ եւ իրավապահ, 130 մարդ դիմեց փախուստի, հիշեցրել է հեռուստաալիքը։ Այն ժամանակ անկարգությունները շարունակվել են 7 ժամ։

Բրազիլական բանտերում հիմա մոտ 730 հազար բանտարկյալ կա, ինչը գրեթե 50 տոկոսով ավելի է դրանց տարողականությունից։ Անբավարար պայմանները հաճախ հանգեցնում են անկարգությունների։

 

Լրահոս

Դիտել ավելին