Կարևոր իրադարձություններ

BMW-ի օրիգինալ շնորհավորանքը՝ Mercedes-ի նախկին ղեկավարին թոշակի գնալու կապակցությամբ (տեսանյութ)

26 Մայիս, 2019 20:58
 BMW-ի օրիգինալ շնորհավորանքը՝ Mercedes-ի նախկին ղեկավարին թոշակի գնալու կապակցությամբ (տեսանյութ)

Գերմանական աշխարահռչակ Daimler կոնցեռնի ղեկավար, 66-ամյա Դիտեր Ցետշեն հեռացել է կոնցեռնից՝ գնալով թոշակի: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից: Ցետշեին կփոխարինի AMG բաժանմունքի նախկին տնօրեն Օլա Կալլենիուսը:

 Daimler կոնցեռնի նախկին ղեկավարի՝ թոշակի գնալու կապակցության յուրահատուկ տեսահոլովակ է պատրաստել Mercedes-ի «ոխերիմ» մրցակից BMW-ն՝ այդպիսով կրեատիվ կեպով շնորհավորելով Ցետշեին: 

Հոլովակում Ցետշեի նմանությամբ մի տարեց տղամարդ հրաժեշտ է տալիս իր աշխատակիցներին ու տուն վերադառնում ծառայողական Mercedes-benz S-Class սեդանով: Ցետշեի ավտոտնակում դասական Mercedes-ի կողքին, սակայն, կանգնած է նաև նոր BMW i8 Roadster-ը, որով էլ Mercedes-ի՝ արդեն թոշակի գնացած ղեկավարը մեկնում է ուղևորության՝ իր վաստակած հանգիստը վայելելու: Կարճ ասած՝ կյանքը վայելում են BMW-ղեկին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին