Կարևոր իրադարձություններ

Երևանում Opel-ի վարորդը տապալել է հաստաբուն ծառը. կան տուժածներ. Shamshyan.com

26 Մայիս, 2019 20:29
Երևանում Opel-ի վարորդը տապալել է հաստաբուն ծառը. կան տուժածներ. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Opel մակնիշի 36 DA 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Արցախի փողոցում` ժողովրդին հայտնի «Տեցի կռուգի» տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով շինության պարսպին:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Այս մասին հաղորդում է Shamshyan.com

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթպապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

 

Լրահոս

Դիտել ավելին