Կարևոր իրադարձություններ

Թուրքիան զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը

26 Մայիս, 2019 18:11
Թուրքիան զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը

Թուրքիան մեծացնում է սպառազինման մատակարարումները սիրիական ընդդիմադիր ուժերին, որոնք պայքարում են նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի դեմ:

 Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, թուրքական իշխանություններն այս որոշումը կայացրել են Իդլիբում ապստամբների դեմ գրոհները դադարեցնելու հարցում Ռուսաստանին համոզելու մի քանի անհաջող փորձից հետո:

Ինչպես պարզաբանել են գործակալության աղբյուրները, այս տարածաշրջանում հակամարտության սրմամբ պայմանավորված՝ մեծանում է փախստականների հոսքը Թուրքիա: Անցյալ տարվա սեպետեմբերին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել էին ապառազմականացված գոտի ստեղծել Իդլիբի շրջանում:

 Նշվում է, որ Անկարան արդեն տասնյակ զրահամեքենա, «Գրադ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային կառավարվող հրթիռներ և հակատանկային հրթիռային համակարգեր է մատակարարել Սիրիա:

Թուրքական տեխնիկայի շնորհիվ ընդդիմությունը կրկին կարող է գրավել Քաֆր-Նաբուդա բնակավայրը, որն ազատագրել էր կառավարական բանակը:

 

Լրահոս

Դիտել ավելին