Կարևոր իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանը՝ Ղազախստանի մրցաշարի հաղթող

26 Մայիս, 2019 17:38
Արթուր Ալեքսանյանը՝ Ղազախստանի մրցաշարի հաղթող

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտին է մոտենում Բոլատ Տուրլիխանովի գավաթի խաղարկությանը։

Հայաստանը 97 կգ քաշային կարգում ներկայացնող Արթուր Ալեքսանյանը առավելության հասավ ռուս Ալեքսանդր Գոլովինի նկատմամբ ու նվաճեց ոսկե մեդալ։

Օլիմպիական չեմպիոնը վնասվածքով էր հանդես եկել անցած տարի հոկտեմբերին կայացած աշխարհի առաջնությունում, այնուհետև ԱՄՆ-ում անցել բուժման երկար կուրսի միջով և բաց թողել Եվրոպայի առաջնությունը։ Սա առաջին մրցաշարն էր աշխարհի եռակի չեմպիոնի համար ապաքինումից հետո։

87 կգ քաշային Արթուր Շահինյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջեց բելառուս Միկալայ Ստադուբիին։ 60 կգ քաշային կարգում էլ Հայաստանի մարզական պատիվը պաշտպանող Արմեն Մելիքյանը բրոնզե գոտեմարտում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Սեմենովին։

 

Լրահոս

Դիտել ավելին