Կարևոր իրադարձություններ

Պերուում 8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

26 Մայիս, 2019 16:31
Պերուում 8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուի հյուսիսում 8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է Reuters գործակալությունը՝ ԱՄՆ երկրաբանական ծառայություններին հղումով:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Մարտին շրջանի Լուգանաս բնակավայրից 83 կմ հարավ-արևելք: Հաղրոդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 07:41-ին, իսկ երկրաշարժի օջախը 115 կմ խորության վրա է գտնվել:

Առայժմ հնարավոր զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում: Երկրի նախագահ Մարտին Վիսկարրան հայտնել է, որ իշխանությունները գնահատում են երկրաշարժից տուժած շրջանում իրավիճակը և հորդորել է բնակիչներին խուճապի չմատնվել:

 

Լրահոս

Դիտել ավելին