Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

Ջիվան Աբրահամյանը ազատ է արձակվել ու «լայվ» մտել

26 Մայիս, 2019 15:59
Ջիվան Աբրահամյանը ազատ է արձակվել ու «լայվ» մտել

Օրենքով ոչ մի դատապարտելի եւ սխալ բան չեմ արել։ Այսօր՝ ֆեյսբույքան ուղիղ եթերում հայտարարեց Ջիվան Աբրահամյանը ոստիկանության բակից՝ ազատ արձակվելուց հետո։

«Օրենքով ես ոչ մի դատապարտելի եւ սխալ բան չեմ արել, իմ խոսերը պարզ դրված են ֆեյսբուքում, եթե մեկնաբանելու եւ հայերենին տիրապետելու ունակություն չունեք, ուրեմն ցավում եմ։ Ի՞նչ էր արել Ջիվանը, Ջիվանը նախազգուշացրել էր, որ եթե իմ երկրի Սահմանադրությունը եւ օրենքը խախտեք, ապա պատասխանը կլինի շատ ակնհայտ, ու Ջիվան Աբրահամյանը նորից իր խոսքերը կրկնում է»,- ասաց նա։

Ջիվան Աբրահամյանը նաեւ հայտարարեց, որ մամուլի ասուլիսով հանդես կգա, բոլորի պատասխանները կտա ու բոլորի դիմակները կպատռի։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»,  եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Ջիվան Աբրահամյանն այսօր բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին