Կարևոր իրադարձություններ

Մահացել է Թաիլանդի նախկին վարչապետ Պրեմ Տինսուլանոնդան

26 Մայիս, 2019 15:08
Մահացել է Թաիլանդի նախկին վարչապետ Պրեմ Տինսուլանոնդան

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի հիվանդանոցում 98 տարեկան հասակում մահացել է Թաիլանդի բանակի նախկին հրամանատար և նախկին վարչապետ Պրեմ Տինսուլանոնդան, գրում է New York Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ մահը վրա է հասել սրտի անբավարարության պատճառով: Տինսուլանոնդան մահից 3 շաբաթ առաջ մասնակցել էր երկրի նոր թագավոր Ռամա X-ի հարսանեկան արարողությանը:

Պրեմ Տինսուլանոնդան երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1980-1988թթ.: 1998թ.-ից Թաիլանդի խորհրդի ղեկավարն է եղել:  

 

Լրահոս

Դիտել ավելին