Կարևոր իրադարձություններ

Զելենսկին պարել է «Ծիծաղի լիգա» շոուի բեմում (տեսանյութ)

26 Մայիս, 2019 14:33
Զելենսկին պարել է «Ծիծաղի լիգա» շոուի բեմում (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցել է «Ծիծաղի լիգա» հեռուստաշոուի նկարահանումներին, որոնք կայացել են մայրաքաղաք Կիևի Հոկտեմբերյան պալատում:

Ինչպես նշում է lenta.ru-ն, համապատասխան տեսանյութը Facebook-ում տեղադրել է շոուի պրոդյուսեր Սերգել Պերմանը, սակայն ավելի ուշ այն ջնջվել է:

Կադրերում երևում է, թե ինչպես է երկրի ղեկավարը շոուի մասնակիցների հետ պարում բեմում, համբուրում հաղորդավարի ճակատը և ծափահարությունների ներքո հեռանում դահլիճից:  

Զելենսկին պաշտոնապես Ուկրաինայի նախագահի լիազորությունները ստանձնել է մայիսի 20-ին: Մինչ այդ նա եղել է «Թաղամաս-95» ստուդիայի ղեկավարը, որը հումորային հաղորդումներ է թողարկում, այդ թվում՝ «Ծիծաղի լիգան»: Զելենսկին որոշ ժամանակ հաղորդման վարողն է եղել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին