Կարևոր իրադարձություններ

Mitsubishi-ն կողաշրջվել է եւ հայտնվել բնակչի հողամասում․ խոշոր վթար Արմավիրի մարզում

26 Մայիս, 2019 13:57
Mitsubishi-ն կողաշրջվել է եւ հայտնվել բնակչի հողամասում․ խոշոր վթար Արմավիրի մարզում

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 10:50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Խաստուր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 39-ամյա Ազիզ Սլոյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի և 64-այա Սամվել Ղուկասյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել բնակչին պատկանող հողատարածքի երկաթե ցանկապատը և հայտնվել հողամասի տարածքում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել, ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Լրահոս

Դիտել ավելին