Կարևոր իրադարձություններ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում

26 Մայիս, 2019 12:54
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուգի միջազգային մրցաշարում:

«Ալեքսանդր Դիտյատինի գավաթ»-ի խաղարկությունում  Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել բազմամարտում, ինչպես նաև հենացատկերի և նժույգթափերի վարժությունում: Հայ մարմնամարզիկը արծաթե մեդալակիր է դարձել օղակների և ազատ վարժությունում:

Նախօրեին հավաքականի անդամ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյան «Ալեքսանդր Դիտյատինի գավաթ»-ի խաղարկությունում  թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:

 

Լրահոս

Դիտել ավելին