Կարևոր իրադարձություններ

Հարգելիներս, գոնե գիտե՞ք երկրի առաջնորդին պաշտպանելն որն է. ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

26 Մայիս, 2019 11:44
Հեղինակ՝ Սոֆյա Հովսեփյան
Հարգելիներս, գոնե գիտե՞ք երկրի առաջնորդին պաշտպանելն որն է. ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելիներս , գոնե գիտե՞ք երկրի առաջնորդին պաշտպանելն որն է : Եթե դուք համարում եք ձեզ մի մասնիկը այս ազգի , ապա տարանջատումն արդյո՞ք բարոյական , ազգային կամ ժողովրդավար մոտեցում է: Լավ ենթադրենք ի սատարումն վարչապետի եք ձեր քայլերն անում , գոնե կարող էիք հետևել նույն վարչապետի խոսքին , գործին, որ խոսելուց խոսեիք ի պաշտպանություն և ոչ ի ՜՜՜!!!

Լավ, միթե՞ ազգային շահ ասածն այդպես էլ քչերի գիտակցության մեջ է տեղ գտել : Խորհուրդ եմ տալիս անընդհատ «արցախցի» «հայաստանցի» բաժանման և թշնամանքի սերմանմամ փոխարեն , գնացեք ձեր մարտունակությունը բարձրացրեք և ի շահ Արցախի սահմանների պաշտպանության օգտագործեք , դա ավելի լավ քայլ արած կլինեք !!! 2016 ի ապրիլից հետո, մի սիրուն նախաձեռնություն կար #ԵկԱրցախ, հիմա ես եմ ասում գնացեք Արցախ, շփվեք մարդկանց հետ , խաղաղվեք, դրական էմոցիաները շատացրեք , սիրեք ու փայփայեք այն՝որպես մեծ հարստություն , սերունդներից ստացած մի մեծ ժառանգություն , որպես պապերի երազած մի գանձ և վերջապես մեր օրերում պաշտպանվող ու շենացվող մի դրախտավայր: Հանգիստ թողեք արյունով երկիրը պահած և պահող մարդկանց !!!»:

 

Լրահոս

Դիտել ավելին