Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը հղիության արհեստական ընդհատումը համեմատել է «մարդասպան վարձելու» հետ

26 Մայիս, 2019 11:38
Հռոմի պապը հղիության արհեստական ընդհատումը համեմատել է «մարդասպան վարձելու» հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հերթական անգամ դեմ է ելույթ ունեցել հղիության արհեստական ընդհատումներին՝ ընդգծելով, որ հղիությունն ընդհատել չի կարելի, նույնիսկ եթե պտուղը հիվանդ է: 

Ինչպես փոխանցում է Associated Press-ը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը կոչ է արել բժիշկներին փրկել դեռ չծնված երեխաներին նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում:

Ֆրանցիսկոս պապը հավելել է, որ հղիության արհեստական ընդհատումներին դիմակայելը ոչ թե կրոնական, այլ մարդկային հարց է:

«Օրինական է արդյո՞ք կյանքը դեն նետելը խնդիրը լուծելու համար: Կարելի՞ է արդյոք վարձու մարդասպանի դիմել խնդրի լուծման համար», - ասել է պապը:

 

Լրահոս

Դիտել ավելին