Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    537
    545

  • RUB

    7,48
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Եվրամիության 21 երկրում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

26 Մայիս, 2019 11:22
Եվրամիության 21 երկրում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

Այսօր՝ մայիսի 26-ին, Եվրամիության կազմի մեջ մտնող 21 երկրում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների հիմնական փուլը: ԵՄ մյուս 7 երկրներում՝ Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Չեխիայում, Սլովակիայում, Լատվիայում և Մալթայում քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Եվրամիության բոլոր երկրների քվեարկության արդյունքները Եվրախորհրդարանում կհրապարակվեն այսօր երեկոյան՝ անկախ քվեարկության անցկացման օրից:

Ընտրությունների արդյունքում 2019-2024թթ. պաշտոնավարման համար 751 պատգամավոր կընտրվի, ընդ որում՝ յուրաքանչյուր երկրից պատգամավորների թիվը կհաշվարկվի ըստ բնակչության թվաքանակի: Ամենաշատ մանդատը կստանա Գերմանիան՝ 96, ամենաքիչը՝ 6 մանդատ, կստանան Կիպրոսը, Մալթան և Լյուքսեմբուրգը:

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներից կախված կլինի Եվրամիության այլ կառույցներում ղեկավարող պաշտոնների բաշխումը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին լրանում են Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի և մյուս 27 անդամների, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրախորհրդի արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնավարման ժամկետները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին