Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ

26 Մայիս, 2019 11:20
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչն այսօր ամուր հիմք է մեր բազմաոլորտ օրակարգն առավել զարգացնելու և ընդլայնելու համար:

Այդ առիթով բարձր եմ գնահատում մեր միջև պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումները, որոնք իրապես նոր որակ և բովանդակություն են հաղորդում մեր փոխգործակցությանը։ Վստահ եմ, որ հայ-վրացական ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունները կշարունակեն ծառայել ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և նորանոր հաջողություններ, իսկ Վրաստանի եղբայր ժողովրդին՝ երջանկություն, բարօրություն և առաջընթաց»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին