Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    537
    545

  • RUB

    7,48
    7,68

Կարևոր իրադարձություններ

ՀՀ իրավապահ կառույցներին կոչ եմ անում ուսումնասիրել ելույթն ու համապատասխան արձագանք տալ այդ լկտի վարքագծին. Կարպիս Փաշոյան

26 Մայիս, 2019 11:01
Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան
ՀՀ իրավապահ կառույցներին կոչ եմ անում ուսումնասիրել ելույթն ու համապատասխան արձագանք տալ այդ լկտի վարքագծին. Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազատության հարապարակում տեղի ունեցած փսևդո հանրահավաքի ժամանակ բռնության կոչեր են հնչել Արցախի նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ։ 

ՀՀ իրավապահ կառույցներին կոչ եմ անում ուսումնասիրել ելույթն ու համապատասխան արձագանք տալ այդ անթույլատրելի ու լկտի վարքագծին։ Տեսանյութի հղումը՝ մեկնաբանություններում։ 

Բռնությունն այլևս տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս պարագայում երկու կարծիք լինել չի կարող, որ բռնության կոչերով հանդես եկողները վստահաբար հեղափոխության թշնամիներն են ու հակառակորդները։ 

Հենց այս միջադեպը ավելի քան ծանրակշիռ հիմքեր է տալիս ենթադրելու, որ հանրահավաք հորջորջվող լյումպեն հավաքը ընդամենը սադրանք էր, որի նպատակներից մեկն էր արհեստականորեն խորացնել լարվածությունը Երևանի և Ստեփանակերտի առանց այն էլ լարված փոխհարաբերություններում։ 

Սա անթույլատրելի պրակտիկա է, և Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացի պետք է դատապարտի համանման դրսևորումները։ Ավելին Հայաստանում և Արցախում ապրող մարդիկ պետք է շահագրգռված լինեն, որ երկու Հանրապետությունների իշխանությունները անընդհատ երկխոսության և լարվածությունը թոթափելու շարունակական գործընթացի մեջ գտնվեն»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին