Կարևոր իրադարձություններ

Թրամփն ու Աբեն գոլֆ են խաղացել

26 Մայիս, 2019 10:42
Թրամփն ու Աբեն գոլֆ են խաղացել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն խաղացել են գոլֆ, այնուհետեւ մեկնել դիտելու սումոյի առաջնությունը:

Անամպ երկնքի տակ ըստ Ցելսիուսի 30 աստիճանի պայմաններում երկու համաշխարհային առաջնորդները խաղացել են գոլֆի հերթական ռաունդը Տոկիոյի մոտակայքում՝ Թիբեի Mobara Country Club-ում: Ավելի ուշ Սինդզո Աբեն հրապարակել է սելֆի Թրամփի հետ թվիթերյան իր էջում:

ԱՄՆ-ի նախագահը ժամանել է Ճապոնիա պաշտոնական այցով: Երկուշաբթի նա հանդիպելու է նոր կայսեր հետ բանակցությունների նպատակով, որոնք վերաբերելու են առեւտրի հարցերին եւ Հյուսիսային Կորեային:

 

Լրահոս

Դիտել ավելին