Կարևոր իրադարձություններ

140 մլն տարի առաջ ապրած դինոզավրի հետքեր են հայտնաբերվել Թաիլանդի հյուսիս-արեւելքում

26 Մայիս, 2019 10:11
140 մլն տարի առաջ ապրած դինոզավրի հետքեր են հայտնաբերվել Թաիլանդի հյուսիս-արեւելքում

140 մլն տարի առաջ ապրած դինոզավրի հետքեր են հայտնաբերվել Թաիլանդի հյուսիսարեւելյան Սակոն Նաքհոն նահանգում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին շաբաթ տեղեկացրել է The Thaiger պորտալը։

Նրա տվյալներով՝ մոտ տասը հետքերը պատկանում են տերոպոդներին (մողեսակերպ դինոզավրերի ենթատեսակ), որոնք գոյություն են ունեցել կավճի դարաշրջանում՝ 146-65 մլն տարի առաջ։ Դրանք հայտնաբերվել են քարի մեջ, Փհու Փհա Լեք պարկում, հյուսիսարեւելյան Սակոն Նաքհոն նահանգի Կուդ Բաք շրջանում։ Պարկի ներկայացուցիչն ասել է, որ դինոզավրի հետքերը գտնվել են այս շաբաթ մի խումբ երկրաբանների կողմից, ավազուտում, Փհու Թարն Լուանգ մենաստանի տարածքի զննման ժամանակ։

Փորձագետները լուսանկարել են հետքերն ավելի մանրազնին ուսումնասիրության համար, որպեսզի համոզվեն, որ դրանք պատկանում են տերոպոդին։ Պարբերականը հիշեցնում է, որ տերոպոդների շատ տեսակներ են եղել, որոնք տարբերվել են չափսերով, դրանք բոլորն էլ մսակեր են եղել։ Դրանցից է վելոցիրապտորը, որը հայտնի է դարձել «Յուրյան դարաշրջանի պարկը» (Jurassic Park) ֆիլմաշարի շնորհիվ։

Մասնագետների խոսքով՝ այս գտածոն շատ կարեւոր է, քանի որ ավելի վաղ նման հետքեր հայտնաբերվել էին մեկ այլ հյուսիսարեւելյան նահանգում՝ Քալասինում։

 

Լրահոս

Դիտել ավելին