Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Գեղարքունիքում. 40-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվի մեջ. Shamshyan.com

25 Մայիս, 2019 22:39
Ավտովթար Գեղարքունիքում. 40-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվի մեջ. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 40-ամյա Կարեն Շվեյկինը իր վարած Nissan մակնիշի 35 SX 743 համարանիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրառատ առուն: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը Կ. Շվեյկինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Ա. Արամյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մասին ոստիկանություն ահազանգել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը:

 

Լրահոս

Դիտել ավելին