Կարևոր իրադարձություններ

«Լոխ Լավա». Արցախի ֆուտբոլային առաջնության հիմնը (տեսանյութ)

25 Մայիս, 2019 22:05
«Լոխ Լավա». Արցախի ֆուտբոլային առաջնության հիմնը (տեսանյութ)

Արցախում կայանալիք CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ը հիմն ունի։ Հիմնը, որ կոչվում է «Լոխ Լավա», կատարել են «Արցախի ձայները»։ Ստեղծագործությունը կարելի է համարել «Արցախի ձայների» թիմային աշխատանք, քանի որ երաժշտության և գործիքավորման հեղինակը «Արցախի ձայների» նախկին սաներից Արտեմ Վալտերն է, իսկ երգի խոսքերը գրել է Սարինե Բալասանյանը՝  նույնպես «Արցախի ձայներից»։

«Կարծում եմ՝ մենք ստացել ենք երգ ու տեսահոլովակ, որը բոլորին պատմում է, թե որքան լավն է Արցախը, բոլորին հրավիրում է Արցախ՝ այն վայելելու»,- ասել է «Արցախի ձայներ» նախագծի պրոդյուսեր, «Լոխ Լավա» հիմնի տեսահոլովակի ռեժիսոր և պրոդյուսեր Լիրա Քոչարյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 1-9-ը Արցախի Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքների մարզադաշտերը հյուրընկալելու են CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ը։

Եվրոպայի այս առաջնությունը իրականացնում է ԿՈՆԻՖԱ-ն, որը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան է։ Ֆուտբոլի Եվրոպայի այս առաջնությունը երրորդն է ԿՈՆԻՖԱ-ի շրջանակներում։ Միջոցառումն աննախադեպ է Արցախի համար։ Բացի դիտարժան ֆուտբոլից, մարզասերներն ու այցելուները հնարավորություն կունենան հաղորդակից լինելու Արցախի հարուստ մշակութային ժառանգությանը և վայելելու արցախյան համեղ խոհանոցը։ 


 

Լրահոս

Դիտել ավելին