Կարևոր իրադարձություններ

«Այսօրվա ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի». Մարիա Կարապետյան

25 Մայիս, 2019 21:48
Հեղինակ՝ Մարիա Կարապետյան
«Այսօրվա ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի». Մարիա Կարապետյան

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում եմ, որ «Իմ Քայլը» դաշինքը չի կարող աջակցվել ոչ մի հավաքի կամ երթի կողմից, որտեղ հնչում են բռնության և նույնիսկ գրեթե-բռնության կոչեր։ Միևնույն ժամանակ հիշեցնում եմ, որ «Իմ քայլը» դաշինիքի քաղաքականությունը հրապարակային է և թափանցիկ։ Երբ «Իմ քայլը» դաշինքը հավաք կամ երթ է կազմակերպում, դա արվում է բաց և հանրային կոչի միջոցով։ Այլ կերպ ասած՝ այսօրվա ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի»։

 

Լրահոս

Դիտել ավելին