Կարևոր իրադարձություններ

Աշոտյա՛ն, ինձ կուլ տվողը չի ծնվել․ պիթոնը և ընկերները. Hraparak.am

25 Մայիս, 2019 21:20
Աշոտյա՛ն, ինձ կուլ տվողը չի ծնվել․ պիթոնը և ընկերները. Hraparak.am

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջի վրա հայտնվել է Նաիրա Զոհրաբյանի պիթոնով լուսանկարը՝ լրագրող Ինգա Մարտինյանի հիշեցումով, որ 2014 թվականին դեռևս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  Նաիրա Զոհրաբյանի հետ բանավեճի ժամանակ Նաիրա Զոհրաբյանին անվանել էր քաղաքական «Կլեոպատրա» և ասել․ «Գիտեք դա ինչ է՝ խելացի, գեղեցիկ կին, որը փորձում է տղամարդկանց մանիպուլյացիայի միջոցով ղեկավարել աշխարհը: Ինչպես ավարտեց Կլեոպատրան…այնքան էր կոփել իրեն, որ ոչ մի թույն չէր ազդում, ստիպված իրենից ավելի թունավոր բան գտավ, որպեսզի խայթի եւ մահացնի իրեն: Այդպես ավարտեց Կլեոպատրան»,- ասել է Աշոտյանը՝ նկատի ունենալով այն, որ Կլեոպատրան օձով ինքն իրեն խայթել է: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Արմեն Աշոտյանը, ում ականջը պետք է կանչեր, անմիջապես արձագանքել էր՝ գրելով․ «Աստված հեռու պահի էն մյուս սցենարից։ Դուք ջան ասեք, ջան լսեք ) Մանավանդ, որ պիտոնը չի խայթում՝ միանգամից կուլ է տալիս»։

 Նարիա Զոհրաբյանն էլ պատասխանել էր․․ «Աշոտյանի ցանկությունը կմնա անկատար: Ես ու պիտոնը լավ ընկերներ ենք», ապա ավելացրել․․․ «Ինձ կուլ տվողը դեռ չի ծնվել ու դժվար թե առաջին հազարամյակում ծնվի»։
 

Լրահոս

Դիտել ավելին