Կարևոր իրադարձություններ

Կինը մեղադրում է Իջևանի հիվանդանոցի բժշկին՝ 38 շաբաթական հղիության ընդհատման համար

25 Մայիս, 2019 21:10
Կինը մեղադրում է Իջևանի հիվանդանոցի բժշկին՝ 38 շաբաթական հղիության ընդհատման համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 24-ին, ոստիկանության Իջևանի բաժին դիմած 19-ամյա Անահիտ Տ.-ի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանությունում հայտնել է, որ մայիսի 4-ին, ժամը 12։00-ի սահմաններում ինքը 38 շաբաթական հղիության մեջ ունեցել է ցավեր և դիմել է Իջևանի հիվանդանոց, որտեղ բժշկի մասնագիտական պարտականությունների ոչ ճիշտ կատարման պատճառով իր 38 շաբաթական պտուղը մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անահիտ Տ.ի հայտնած բժիշկը Էդվարդ Ֆրանգուլյանն է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին