Կարևոր իրադարձություններ

«Հենրիխը գիտի ինչ է ասում». Մոնիկա Մխիթարյան

25 Մայիս, 2019 21:00
«Հենրիխը գիտի ինչ է ասում». Մոնիկա Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն անդրադարձել է հայ ֆուտբոլիստի որոշմանը` չմասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում:

«Երբ Հենրիխն ասում է, որ ապահով չի համարում Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում մասնակացելը, նա գիտի ինչ է ասում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանի քույրը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

 

Լրահոս

Դիտել ավելին