Կարևոր իրադարձություններ

«Արդեն կատակների ժամանակը չէ, գործելու ժամանակն է». Պորոշենկոն՝ Զելինսկիին

25 Մայիս, 2019 20:42
«Արդեն կատակների ժամանակը չէ, գործելու ժամանակն է». Պորոշենկոն՝ Զելինսկիին

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի նոր ղեկավար Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել՝ կապված ուկրաինացի նավաստիների հարցով ՄԱԿ-ի տրիբունալի որոշման հետ: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Պորոշենկոն կարծիք է հայտնել, որ Զելենսկին և նրա թիմակիցները չպետք է սպասեն «հասարակության ազդակին» ՌԴ-ում ուկրաինացի նավաստիների ազատ արձակման հարցում:

«Արդեն կատակների ժամանակը չէ, գործելու ժամանակն է», - ասել է Պորոշենկոն:

 Ավելի վաղ Զելենսկին ՄԱԿ-ի տրիբունալի որոշումը հնարավորություն էր անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ սկսելու համար:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Ծովային իրավունքի միջազգային տրիբունալի կայացրած որոշման մասին, որը Ռուսաստանի Դաշնության իշխանություններից պահանջում է ազատ արձակել Կերչի նեղուցում նոյեմբերին կալանավորված ուկրաինացի նավաստիներին:

 

Լրահոս

Դիտել ավելին