Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում ստեղծվել է առաջին «օրինական» մարիխուանան

25 Մայիս, 2019 20:32
Իսպանիայում ստեղծվել է առաջին «օրինական» մարիխուանան

Իսպանիայի Վալենսիա քաղաքի պոլիտեխնիկական համալսարանի ինժեներ Սալվադոր Սոլերը և նրա գործընկերները կարողացել են ստեղծել աշխարհում առաջին «օրինական կանեփ»-ը: Բույսն ունի օգտակար հատկանիշներ և չի պարունակում արգելված նյութեր: Այդ մասին գրում է El Mundo-ն:

 Գիտնականները կարողացել են սաղմնային փուլում դադարեցնել արգելված բաղադրիչի զարգացումը և բաղադրության մեջ ավելացնել այլ նյութեր:

Այս նոր տեսակը նախատեսվում է օգտագործել Այլցհեմեր և Պարկինսոն հիվանդությունների, գլաուկոմայի և հոգեկան խանգարումների բուժման համար: Հետազոտողը վստահեցնում է, որ այդ դեղամիջոցները հնարավոր կլինի ձեռք բերել դեղատներից 3-5 տարի հետո, երբ անհրաժեշտ կլինիկական փորձարկումներն ավարտված կլինեն:

 

Լրահոս

Դիտել ավելին