Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Շիրակի մարզի Անուշավան գյուղում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

25 Մայիս, 2019 20:03
Հրդեհ Շիրակի մարզի Անուշավան գյուղում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղում՝ 31-րդ փողոցի տներից մեկի տանիքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:21-ին, մարվել՝ 16:08-ին:

Ամբողջությամբ այրվել է Լ.Բ.-ին պատկանող տան տանիքը (մոտ 120 քմ) եւ մոտ 50 հակ անասնակեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին