Կարևոր իրադարձություններ

Զինծառայողներին ելակի, լիմոնի, եղրևանու բույրերով օճառ կտրվի, փոխվել է տափաշիշը․ գնդապետ

25 Մայիս, 2019 15:16
Զինծառայողներին ելակի, լիմոնի, եղրևանու բույրերով օճառ կտրվի, փոխվել է տափաշիշը․ գնդապետ

Հայկական բանակում թարմացվում է ձեռքի օճառեղենը, հնարավոր է՝ նոր նմուշների 50 գրամանոց կտորներով օճառներ տրվեն. գրում է razm.info-ն: Նրա խոսքով՝ նոր են նաև տափաշշերը, որոնք արտադրվում են ՀՀ-ում՝ սննդային պլաստմասից։

Նախկինում տափաշշերը ներկրվում էին դրսից և մետաղական արտադրության էին։ՊՆ-ն որոշել է տեղական արտադրությունից օգտվել, սակայն ՀՀ-ում ալյումինե տափաշշեր չեն կարողանում արտադրել, խնդիրը տեխնոլոգիան է․ տափաշիշը օվալաձև է։ Մետաղականները ծառայում են 6 տարի, իսկ սրանք՝ 2 տարի։ Վերջիններս ամեն դեպքում մի քանի անգամ ավելի էժան են, քան ալյումինեն։ 



 

Լրահոս

Դիտել ավելին