Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում ավտովթարի հետևանքով շրջանավարտ է վնասվածքներ ստացել. Shamshyan.com

25 Մայիս, 2019 14:45
Տավուշի մարզում ավտովթարի հետևանքով շրջանավարտ է վնասվածքներ ստացել. Shamshyan.com

Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-տեղեկացմամբ՝ ժամը 21։00-ի սահմաններում Սևքար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Մարգարյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 ՕՍ 608 համարանիշի ավտոմեքենայով Աչաջուր գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 18-ամյա Դավիթ Եգանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Դ. Եգանյանը Աչաջուր գյուղի 12-րդ դասարանի շրջանավարտ է։

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին