Կարևոր իրադարձություններ

Հայաստան պետք է գնալ այնպես, ինչպես Սուրբ Երկիր. ուկրաինացի գիտնական

25 Մայիս, 2019 14:33
Հայաստան պետք է գնալ այնպես, ինչպես Սուրբ Երկիր. ուկրաինացի գիտնական

Ուկրաինացի կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ռուսլան Խալիկովը պատմել է հայ-ուկրաինական կապերի, Ուկրաինայի պատմության մեջ հայ համայնքի տեղի ու դերի մասին ՝ նշելով, որ իր համար Հայաստան այցելությունը ուխտագնացություն է դարձել:

«Հայաստանը համարվում է առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, ավելի շուտ, քան Հռոմեական կայսրությունը, և ոմանք դա հասկանում են ուղիղ և խոսում են այդ մասին որպես նույն Հռոմի Պապը, ով կարծում է, որ Հայաստան այցը ուխտագնացության նման է։ Ինձ համար նույնպես այցը Հայաստան ուխտագնացության նման էր», - ասել Է գիտնականը Ուկրաինական պարբերականին AnalitikaUA.net:

Ռուսլան Խալիկովը նշել է նաև, որ ուկրաինացիները պետք է Հայաստան գնան ոչ միայն զբոսաշրջային նպատակներով, այլ նաև որպես ուխտագնացության վայր: Գիտնականը հավելել է, որ Հայաստանում կարելի է նայել հնագույն և վաղ միջնադարյան ճարտարապետությանը, ինչպես նաև զգալ միջնադարյան քրիստոնեական ոգին: Խոսելով Ուկրաինայում հայկական համայնքի մասին ՝ Խալիկովը ասել է, որ այն նշանակալի հետք է թողել Ուկրաինայի մշակութային եւ կրոնական կյանքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին