Կարևոր իրադարձություններ

Ոստիկանական համազգեստ, Playboy-ի դիմակներ. Վլադիվոստոկի դպրոցում վերջին զանգը նշած աշակերտների ծնողները կտուգանվեն

25 Մայիս, 2019 10:16
Ոստիկանական համազգեստ, Playboy-ի դիմակներ. Վլադիվոստոկի դպրոցում վերջին զանգը նշած աշակերտների ծնողները կտուգանվեն

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի N 74 դպրոցում հնչած վերջին զանգն ավարտական դասարաններից մեկի աշակերտները դեռ երկար կհիշեն` իրենց իսկ ընտրած ավարտական երեկոյի զգեստների պատճառով: Աղջիկների հագին ոստիկանական համազգեստ, տղաներն էլ` կիսամերկ, կիսատաբատներով և Playboy-ի դիմակներով:

 Ինչպես հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՆԳՆ տարածաշրջանային վարչության աշխատակցին, աշակերտների ծնողները կտուգանվեն: Նշվում է, որ բացի սկանդալային հագուստից, աշակերտները գունավոր ծուխ են բաց թողել, պարել են և անթույլատրելի կարգախոսներ հնչեցրել:

Դպրոցի տնօրենը սեփական ցանկությամբ պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել: Ուսումնական հաստատությունում ներքին ստուգումներ են իրականացվում: Նշվում է, որ բացի տուգանքներից, աշակերտների և նրանց ծնողների հետ լուրջ աշխատանք կտարվի, իսկ կազմակերպիչները նաև կպատժվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին