Կարևոր իրադարձություններ

Կրասնոդարի փողոցներից մեկն անվանվել է հայ հերոսի պատվին

25 Մայիս, 2019 10:00
Կրասնոդարի փողոցներից մեկն անվանվել է հայ հերոսի պատվին

ՌԴ Կրասնոդար քաղաքի Դումայի որոշմամբ՝ Պրիկուբանսկի շրջանի նոր բնակելի զանգվածում 13 փողոց անվանվել է Հարենական մեծ պատերազմի հերոսների պատվին:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, փողոցներից մեկն անվանվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Հրանտ Ավագյանի պատվին:

Հրանտ Ավագյանը ծնվել է 1924-ին Բաքվում: 1945-ի ապրիլին լեյտենանտ Ավագյանը մոտեցել է տանը, որտեղ հիտլերականներ էին գտնվում, և երեք նռնակ է նետել պատուհանից: Դրանից հետո տան մոտակայքում հրաձգություն է սկսվել նրա և ֆաշիստների միջև: Ընկերների հետ միասին նրան հաջողվել է 56 հիտլերականի վերացնել և ևս 14-ին գերի վերցնել: Հերոսության համար Հրանտ Ավագյանն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման և տարբեր շքանշանների: Հրանտ Ավագյանը մահացել է 2017-ի փետրվարի 28-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին