Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Թեղուտի հանքավայրը, հավանաբար, կվերագործարկվի հուլիսից

25 Մայիս, 2019 08:25
«Ժողովուրդ». Թեղուտի հանքավայրը, հավանաբար, կվերագործարկվի հուլիսից

«Թեղուտ» ընկերությունը, հնարավոր է, շուտով վերագործարկի Թեղուտի հանքավայրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ուղղությամբ ակ­տիվ աշխատանքներ են տարվում: Ըստ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնու­թյան ղեկավար Կարեն Միքայելյանի՝ ընկերությունը, ամենայն հավանակա­նությամբ, կսկսի աշխատել հուլիսին: 

Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերությու­նում արդեն նշանակվել են գործադիր և գլխավոր տնօրեններ, իսկ գլխավոր տնօրենն ազգությամբ ռուս է: Բացի այդ, այս ընթացքում իրականացվում է նախկին աշխատակիցներին աշխա­տանքի ընդունման գործընթացը:

Նշենք, որ այժմ Թեղուտի հանքա­վայրը ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին