Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Իշխանությունների «դեսանտը»՝ ՀՅԴ հանրահավաքին

25 Մայիս, 2019 08:18
«Փաստ». Իշխանությունների «դեսանտը»՝ ՀՅԴ հանրահավաքին

«Նախօրեին տեղի ունեցավ ՀՅԴ կազմա­կերպած հանրահավաքը, որին սպասվա­ծից ավելի մասնակիցներ կային: Շատ ավելի սպասված ու ակնկալելի էին իշխա­նական թևի քարոզչական հնարքները՝ դռո­նից նկարներ, այնպիսի ռակուրսով նկար­ներ, որ քիչ մարդ երևա, «լրագրողները մասնակիցներից շատ են» ոճի մեջ գրա­ռումներ և այլն, այսինքն՝ «գործիքներ», որոնք կիրառում էին նաև նախկինները: 

Սակայն պակաս հետաքրքիր չէր, որ իշ­խանություններն այդ հանրահավաքին ունեին իրենց սեփական «դեսանտը»: Թեր­թի լրագրողը տեսել է, թե ինչպես է «Իմ քայ­լը» խմբակցության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը 4-5 ուղեկիցների հետ «դիրքավորվում» օպերայամերձ սրճա­րաններից մեկում, ի դեպ՝ ցույցին ամենամոտ հատվածում, և ուշադրությամբ հետև­ում հնչող ելույթներին ու տրվող գնահատականներին: 

Սա էլ, ի դեպ, նորություն չէ. նախկինում էլ իշխանություններն իրենց ներկայացուցիչներին «գործուղում» էին «դեպքի վայր»՝ տեղում առարկայական ու շոշափելի զգալու մթնոլորտը: Ի դեպ, հանրահավաքի ավարտից անմիջապես հետո պատգամավորն ու իր ուղեկիցները շատ արագ լքել են սրճարանի տարածքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին