Կարևոր իրադարձություններ

Ինչ է հայտնաբերվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

24 Մայիս, 2019 23:30
Ինչ է հայտնաբերվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

Մայիսի 23-ին և 24-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են 151 հատ կտրող-ծակող գործիք, 6 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, 3 լիցքավորիչ, էլեկտրական 2 սալիկ, 2 wi-fi սարք, 1 զույգ զառ, 2 ականջակալ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Մայիսի 22-ին և 23-ին խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում,որի արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել ենգործարանային արտադրության 261 խաղաքարտ,1 նարդի՝ 30 խաղաքարտով և 4 զառով,29 հատ կտրող-ծակող գործիք, 8 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 7 կտրող-ծակող առարկա, 2 wi-fi սարք, 7 բաժանորդային քարտ և 1 ականջակալ։
 
 Փաստերի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր:
 

Լրահոս

Դիտել ավելին