Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    540
    548

  • RUB

    7,53
    7,73

Կարևոր իրադարձություններ

 

ՆԱՍԱ-ն Լուսնի վրա կայան ստեղծելու մասին պայմանագիր է ստորագրել

24 Մայիս, 2019 23:03
ՆԱՍԱ-ն Լուսնի վրա կայան ստեղծելու մասին պայմանագիր է ստորագրել

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) պաշտոնապես սկսել է լուսնային կայանի կառուցման ծրագրի իրականցումը: Այս մասին տեսաժողովի ժամանակ հայտնել է գործակալության ղեկավար Ջիմ Բրայդենշտայնը:

ՆԱՍԱ-ն լուսնային կայանի առաջին մոդուլի՝ LOP-G-ի կառուցման վերաբերյալ  պայմանագիր է կնքել Maxar ընկերության հետ: Ակնկալվում է, որ այն Լուսնի ուղեծիր դուրս կբերվի 2022թ.-ին:

Բրայդենշտայնը նշել է, որ PPE ուժային և շարժչային մոդուլը սկիզբ կդնի Gateway լուսնային կայանին: Բացի այդ, դրա ստեղծումը ՆԱՍԱ-ի ու մասնավոր ընկերությունների արդյունավետ համագործակցության վառ ապացույց կլինի:

Հայտնի է, որ նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2024թ.-ին Լուսնի մակերևույթ ուղարկել առաջին կին տիեզերագնացին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին