Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

«Վերադարձրեք Ձեր գարունները, պարոն Հրայր Թովմասյան». Հրանուշ Խառատյան

24 Մայիս, 2019 22:20
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Վերադարձրեք Ձեր գարունները, պարոն Հրայր Թովմասյան». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հրայր Թովմասյանը՝ ՀՀ Իրավունքի Սարդարապատի նախաշեմին: Վերադարձրեք Ձեր գարունները, պարոն Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանը Ռ.Ք.-ի գործը դեռ վարույթ չի վերցրել և իրավունքով՝ օրենքի ուժով կարող է չվերցնել: Կվերցնի՞, թե՞ ոչ: Վերցնելու դեպքում առնվազն վեց ամսով վերցնելու է նաև ՀՀ գործող օրենսդիր իշխանության և կառավարության վրա հանրության օբյեկտիվ ճնշումները և քննադատաությունը գլխավորապես դատական իշխանության վրա սևեռելու ծանրությունը: Գործող իշխանության մյուս երկու թևերը մեկը մյուսի հետևից սխալներ են անում, դատարանին վստահելու դեպքում այդ սխալների դեմ լուծումների փնտրտուքը կգնար դատարան, և դատարանը կդառնար իշխանության նորմալ հավասարակշռողը: Բայց հիմա չեն գնա, և օրենսդիր իշխանության ու կառավարության սխալների դեմ հակակշիռ չի ձևավորվի: Հրայր Թովմասյան #hrayr tovmasyan, Դուք ավելի, քան մեզնից որևէ մեկը, լավ գիտեք դատական իշխանության կցորդայնությունը քաղաքականին կամ անձերին, սրա ողջ ներկապնակը բազմիցս հաստատվել է, այդ կցորդայնությունն է ՀՀ դեմ Եվրոպական դատարանի վճիռների հիմքում: Այդ կցորդայնությունն է դատական համակարգի այսօրվա ճգնաժամի հիմքում: Այդ կցորդայնությունն է, որ կանխարգելում է Հայաստանում գործնական բարեփոխումներ իրականացնել: Դրա հետևանքով ենք մենք փակուղիում հայտնել: Սա Ձեր Սարդարապատի ճակատամարտն է: Կյանքը Ձեզ հիանալի շանս, ես կասեի՝ պարգև է տվել շահել Ձեր Սարդարապատի ճակատամարտը: Միայն մե՛կ, բայց շատ կարևոր, վճռորոշ ճակատամարտ: Ո՞վ է այսօրվա Մովսես Սիլիկյանը, որ կկարողանա Ձեզ համոզել, որ թմբիրի մեջ մնալ այլևս անկարելի է: 
2008-ի մարտի 5-ին, մարտի մեկից չորս օր հետո, «արտակարգ դրության» պայմաններում «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնական օրաթերթը հոդված է տպագրել «Եկել է գարունը վայելելու ժամանակը» վերնագրով։ Շատերի համար դա սև գարուն էր և այդ սև գարունը 2008ի մարտի 1-ն էր բերել: Այդ դժվար գարունը «վայելողները» նախագահի երդմնակալություն կազմակերպեցին փշալարերի հետևում՝ դիմակավորվածների աչալուրջ վերահսկողության տակ: Այդ ժամանակ Դուք փշալարերի «այն կողմում»՝ դահլիճում էիք: Հիմա շահեք այս ճակատամարտը և վերստին միացեք մեր համատեղ երկիրը զարգացման տանողներին, այդ թվում՝ նաև ընթացիկ օրենսդիրի և կառավարության սխալների դեմ: Վերադարձրեք Ձեր գարունները, պարոն Հրայր Թովմասյան»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին