Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Երթուղային գրպանահատություն. 49-ամյա կինը գողություն է կատարել 47 համարի ավտոբուսում

24 Մայիս, 2019 21:50
Երթուղային գրպանահատություն. 49-ամյա կինը գողություն է կատարել 47 համարի ավտոբուսում

Մայիսի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.40-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, աշխատավայրի անցագիրը, նույնականացման քարտ, բանկային եւ այցեքարտեր:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ն, որը ժամը 15.30-ին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին