Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    540
    548

  • RUB

    7,53
    7,73

Կարևոր իրադարձություններ

Դպրոցի բակում կնոջը ծեծած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

24 Մայիս, 2019 20:43
Դպրոցի բակում կնոջը ծեծած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

 Կոշ գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել կնոջը ծեծելու համար։ Ընդ որում՝ տղամարդը չի խորշել կնոջ նկատմամբ բռնանալ անգամ դպրոցի բակում։

Նախնական քննության տվյալներով՝ տղամարդը տանը ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանելով իր կնոջ՝ Հայկուհի Սիմոնյանի հետ, ոտքով դիտավորությամբ հարվածել է նրա ձախ ձեռքին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։

Բացի այդ, 2019թ․-ի հունվարի 28-ին, տեղեկանալով, որ Հայկուհի Սիմոնյանը նախորդ օրվա վիճաբանության պատճառով որդուն դպրոցից վերցնելով նպատակ ունի հեռանալու՝ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի դպրոցի բակում ծեծել է կնոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգպքի 113-րդ եւ 118-րդ հոդվածների հատկանիշներով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին