Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476,5
    480

  • EUR

    534
    542

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ի պատվիրակությանն Արցախում ընդունել է Աշոտ Ղուլյանը

24 Մայիս, 2019 20:34
ՍԴ-ի պատվիրակությանն Արցախում ընդունել է Աշոտ Ղուլյանը

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՍԴ դատավորներ և աշխատակազմի ղեկավարը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը կարևորել է դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի և Արցախի շարունակական համագործակցությունը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախում ակտիվորեն ընթանում է օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացը, ու ՀՀ գործընկերների հետ հանդիպումները և մտքերի փոխանակումը նշանակալի աջակցություն է գործընթացի արդյունավետ իրականացման համար:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին